Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կինոն՝ կանանց աչքերով

Կինոն՝ կանանց աչքերով
10.12.2013 | 13:16

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Լիզա» մշակութային հիմնադրամը դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացնի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը:
Ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի արտադրությունը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև նպաստել մշակութային երկխոսությանը տարբեր ազգերի միջև:
«Կին» կինոփառատոնը առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին. ցուցադրվել են վերջին տասնհինգ տարիներին ստեղծված հայ կին ռեժիսորների ֆիլմերը:
Փառատոնի պատմության ընթացքում ներկայացվել են անվանի կին ռեժիսորներ Ելենա Սականյանի (ԽՍՀՄ), Լենի Ռիֆենշտալի (Գերմանիա), Ռուզան Ֆրանգուլյանի (Հայաստան), Բևերլի Շաֆերի (Կանադա) և այլոց աշխատանքները։ Կինոփառատոնին մասնակցած հայկական ֆիլմերը ցուցադրվել են Լեհաստանում՝ Կրակովի «Ֆիլմմոր» կանանց փառատոնում, Ռումինիայում՝ «Ալտեռ-Նեյտիվ» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, Թուրքիայում:
«Կին» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ծրագրում ներկայացված է 81 ֆիլմ՝ 27 երկրից:

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ